Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ Այս մասին ֆեյսբուքյն իր էջի ուղիղ եթերում հայտնել է «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը։
Թադևոսյանը հորդորում է օգնել գտնել արձանները, նույնիսկ պատրաստ է դրամական պարգև տալ գտնելուն աջակցողներին։
Նշենք՝ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Արձանախմբում «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներն են։