«Մահվան թվերը էականորեն կավելանան». Փաշինյանը կոչ է անում լրջությամբ վերաբերվել իրավիճակին - RadioVan.fm

Онлайн

«Մահվան թվերը էականորեն կավելանան». Փաշինյանը կոչ է անում լրջությամբ վերաբերվել իրավիճակին

2020-05-19 19:38 , Общество, 1293

«Մահվան թվերը էականորեն կավելանան». Փաշինյանը կոչ է անում լրջությամբ վերաբերվել իրավիճակին

«Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ պրոբլեմի պատճառն այն է, որ մենք բոլորս թերևս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշատակելով վերջին օրում գրանցված կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ու մահացության թիվը՝ 218 նոր դեպք, առ այսօր 64 մահվան ելք:

Փաշինյանն ընդգծեց, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվություն պետք է ցուցաբերի այս իրավիճակը հաղթահարելու համար:

Փաշինյանի խոսքով, եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է, որ մահվան թվերը էականորեն կավելանան:

«Որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջովին լցված կլինեն պացիենտներով, ու մարդկանց օգնություն ցույց տալ չեն կարողանա»,-պարզաբանեց վարչապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը փոխելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման ռազմավարությունը: Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով ախտանշաններ չունեցող կամ շատ թեթև աշխտանշաններով քաղաքացիները մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

Лента

Рекомендуем посмотреть