«Համաճարակը ծավալվում է ամբողջ թափով». Փաշինյանը՝ նոր սահմանափակումների կիրառման հավանականության մասին - RadioVan.fm

Онлайн

«Համաճարակը ծավալվում է ամբողջ թափով». Փաշինյանը՝ նոր սահմանափակումների կիրառման հավանականության մասին

2020-05-13 15:22 , Политика, 1329

«Համաճարակը ծավալվում է ամբողջ թափով». Փաշինյանը՝ նոր սահմանափակումների կիրառման հավանականության մասին

«Արդեն մի քանի օր Հայաստանում կորոնավիրուսի 100-ից ավելի վարակման դեպք ենք ունենում, ինչը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չեն պահպանվում»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն այսօր փողոցում տեսնում է իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց, ինչը շատ մեծ խնդիր է, և կարող է լուրջ ճգնաժամի առաջ կանգնեցել:

«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց ապրել զուգահեռ չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով ավելանան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, որոնց նպատակն այն է լինելու, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության»,-նշեց Փաշիյանը՝ հորդորելով խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին:

Ընդգծեց՝ դրանցից երեքը լիարժեք հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու. սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, ոչ ստերիլ սպասքից չօգտվելը:

Հիշեցնենք՝ վերջին 1 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, որը գերացանցել է մինչ օրս գրանցված նոր դեպքերի ցուցանիշը. մինչ այժմ մեկ օրում հաստատված վարակակիրների ամենամեծ թիվը՝ 163 նոր դեպք, ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների, արձանագրվել էր մայիսի 5-ին:

Лента

Рекомендуем посмотреть