1 օրում 180 նոր դեպք. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

1 օրում 180 նոր դեպք. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունն այսօր

2020-05-13 15:16 , Общество, 1487

1 օրում 180 նոր դեպք. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունն այսօր

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 180-ով, բուժվածներինը՝ 70-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով այսօր՝ մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, ապաքինվածների թիվը 1500 է, հիվանդությունից մահվան ելքերի թիվը՝ 48-ը: Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ մահացել է այլ պատճառներով:

Այդպիսով, Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766:

ՀՀ առողջապահության նախարարությունից անդրադառնալով մահվան նոր դեպքին՝ հայտնում են, որ 65-ամյա տղամարդը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նշենք՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 228 դեպքը հաստատվել է Արմավիրի մարզում, 110 առողջացած են, 172-ը՝ ինքնամեկուսացած, մահվան ելքերի թիվը 3-ն է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ դիմելով մարզի բնակիչներին.

«Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։

Лента

Рекомендуем посмотреть