Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները ևս կառավարությունից աջակցություն կստանան - RadioVan.fm

Онлайн

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները ևս կառավարությունից աջակցություն կստանան

2020-05-07 18:38 , Экономика, финансы, 1975

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները ևս կառավարությունից աջակցություն կստանան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները ևս կառավարությունից աջակցություն կստանան. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը:

Նպատակն է օժանդակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Կառավարությունից մանրամասնում են, որ միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող և մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների: Հաշվի են առնվելու ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

ՀՀ կառավարության՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մինչ այս հաստատված միջոցառումներին ծանոթացեք հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть