30%-ի աջակցություն կստանան նաև փետրվարին մինչև 40 000 դրամի գազ և մինչև 25 000 դրամի լույս, 50%-ի էլ՝ մարտին մինչև 3 000 դրամի ջուր սպառածները - RadioVan.fm

Онлайн

30%-ի աջակցություն կստանան նաև փետրվարին մինչև 40 000 դրամի գազ և մինչև 25 000 դրամի լույս, 50%-ի էլ՝ մարտին մինչև 3 000 դրամի ջուր սպառածները

2020-05-01 16:43 , Общество, 1960

30%-ի աջակցություն կստանան նաև փետրվարին մինչև 40 000 դրամի գազ և մինչև 25 000 դրամի լույս, 50%-ի էլ՝ մարտին  մինչև 3 000 դրամի ջուր սպառածները

Կառավարությունն ընդլայնում է կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Այս մասին «Կոմունալ ճգնաժամի ավարտը» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսեցինք, վիճեցինք, բանավիճեցինք և որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել: Որոշում ենք կայացրել, որ աջակցենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 001-25 000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար, և 30 001-40 000 դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30%-ի չափով»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում տնտեսական բլոկի պատասխանատուների հետ խորհրդակցության արդյունքները ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին անջատված է ՀԷՑ-ի 775 հազար բաժանորդից էլեկտրաէներգիայի վարձերը չվճարած 2600-ի հոսանքը, գազի 623 հազար բաժանորդներից՝ 1300-ի գազը:

Աջակցության վերանշյալ հնարավորությունից, ըստ Փաշինյանի, կօգտվի 207 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 697 գազի բաժանորդ:

Փաշինյանը միաժամանակ հայտնեց, որ կառավարությունը 50%-ով կփոխհատուցի չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը: Իսկ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3 000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձավճարի 50%-ը ևս կփոխհատուցվի: Այս պարագայում առկա է 424 հազար 972 բաժանորդ:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումներով մինչև 30%-ի չափով աջակցություն է տրամադրել փետրվարին մինչև 30 000 դրամի գազ և մինչև 10 000 դրամի լույս սպառած քաղաքացիներին, 50%-ի չափով էլ՝ նույն ամսում մինչև 10 000 դրամի գազ ու մինչև 5000 դրամի լույս սպառած բաժանորդներին:

Лента

Рекомендуем посмотреть