«Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու». Արսեն Թորոսյան - RadioVan.fm

Онлайн

«Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու». Արսեն Թորոսյան

2020-04-28 19:16 , Общество, 1302

«Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու». Արսեն Թորոսյան

ՀՀ-ում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է:

«Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:

Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:

Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:

Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»,-գրել է նախարարը:

Նշենք՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ երկրում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներից որոշներն այսօրվանից հանվել են:

ՀՀ-ում ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 1867 դեպք կա արձանագրված, հիվանդությունից ապաքինվածների թիվը 866 է, մահվան ելքերի թիվը՝ 30-ը:

Лента

Рекомендуем посмотреть