Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը. «Գազպրոմ» - RadioVan.fm

Онлайн

Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը. «Գազպրոմ»

2020-04-24 16:20 , Общество, 1505

Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը. «Գազպրոմ»

Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Այդ մասին բաժանորդներին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»,-ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆեյսբուքայն էջում տեղադրված հայտարարությունում:

Հիշեցնենք՝ հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: Զգուշացվել էր, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:

Лента

Рекомендуем посмотреть