Կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած. Հանձնաժողովը կոչ է անում վճարել - RadioVan.fm

Онлайн

Կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած. Հանձնաժողովը կոչ է անում վճարել

2020-04-22 16:41 , Общество, 1993

Կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած. Հանձնաժողովը կոչ է անում վճարել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բաժանորդներին կոչ է անումկատարել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները։

Հանձնաժողովի տարածած հայտարարությունում ասված է.

«Հաշվի առնելով, որ՝

- ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,

-ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,

- ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։

Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները»։

Հիշեցնենք՝ ՀՀ կառարավարությունը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումներով մինչև 30%-ի չափով աջակցություն է տրամադրել փետրվարին մինչև 30 000 դրամի գազ և մինչև 10 000 դրամի լույս սպառած քաղաքացիներին, 50%-ի չափով էլ՝ նույն ամսում մինչև 10 000 դրամի գազ ու մինչև 5000 դրամի լույս սպառած բաժանորդներին:

Лента

Рекомендуем посмотреть