«S7»-ը Մոսկվայից չորրորդ չարտերային չվերթով Երևան է տեղափոխում 203 հայի, կորոնավիրուսի թեստեր - RadioVan.fm

Онлайн

«S7»-ը Մոսկվայից չորրորդ չարտերային չվերթով Երևան է տեղափոխում 203 հայի, կորոնավիրուսի թեստեր

2020-04-22 18:03 , Общество, 1216

«S7»-ը Մոսկվայից չորրորդ չարտերային չվերթով Երևան է տեղափոխում 203 հայի, կորոնավիրուսի թեստեր

Ժամ առաջ «S7» ավիաընկերության օդանավը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Երևան։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանությունը՝ նշելով, որ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար»,-հավելում են դեսպանությունից։

Նշենք՝ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Հիշեցնենք՝ մարտի 27-ից ՌԴ-ի կողմից ուժի մեջ մտած օդային հաղորդակցության դադարեցման պայմաններում «Ռեդ Վինգս»-ը Ռուսաստանի կառավարությունից ստացած թույլտվության համաձայն՝ ապրիլի 6-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում դեպի Հայաստան 3 չարտերային թռիչք է իրականացրել՝ հայրենիք վերադարձնելով ավելի քան 650 քաղաքացու, ովքեր «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տափոխվել են կարանտինային գոտիներ: Սակայն մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տասնյակ հայեր դեռ սպասում էին հայրենիք մեկնելու իրենց հերթին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայի, որոնցից 120-ը գիշերում էին օդանավակայնում: Օրերս «Դոմոդեդովոյի» ղեկավարությունը խնդրանքով դիմել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը՝ հորդորել քաղաքացիներին լքել տարածքը՝ հիմնավորմամբ, որ կուտակումների հետևանքով ստեղծվել է խնդրահարույց վիճակ, ինչը խախտում է Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները: Երեկ՝ ապրիլի 21-ին, հայտնի դարձավ, որ գիշերը օդանավակայանի տնօրինությունը դուրս է հանել այնտեղ գիշերող հայերին՝ տարածքը ախտահանելու հիմնավորմամբ:

Лента

Рекомендуем посмотреть