«Էդ կաղամբը հատ-հատ ջոկած, տարված է, դա բացառվում է»․ թաղապետարանը՝ ի պատասխան օգնություն ստացած 72-ամյա կնոջ դժգոհություններին - RadioVan.fm

Онлайн

«Էդ կաղամբը հատ-հատ ջոկած, տարված է, դա բացառվում է»․ թաղապետարանը՝ ի պատասխան օգնություն ստացած 72-ամյա կնոջ դժգոհություններին

2020-04-15 18:38 , Общество, 1681

«Էդ կաղամբը հատ-հատ ջոկած, տարված է, դա բացառվում է»․ թաղապետարանը՝ ի պատասխան օգնություն ստացած 72-ամյա կնոջ դժգոհություններին

«700-ից ավել փաթեթներ ենք բաժանել՝ նման բողոք չենք ունեցել»․ այսպես արձագանքեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Ստեփանյանը՝ «Ռադիո Վան»-ի խնդրանքով անդրադառնալով նույն շրջանի բնակիչ 72-ամյա Նինել Իվանյանի դժգոհություններին, որն օրեր առաջ օգնություն ստացած պարենային փաթեթն այսօր հասցրել էլ կառավարության շենքի առջև՝ պնդելով, որ դրա պարունակությունը հին է ու փչացած։

Վարչական շրջանի ներկայացուցչի խոսքով՝ տարեցներին, կարիքավորներին պարենային փաթեթների բաշխումը պետական ծրագրի շրջանակում չի իրականացվել, այն կազմակերպվել է բարեգործական կազմակերպությունների օժանդակությամբ, և բոլոր փաթեթներում չէ որ նույնանուն ապրանքներ են եղել։

Հետևաբար, չենք կարող հստակ իմանալ, թե, արդյո՞ք, տարեց կնոջ ներկայացրած փաթեթում հենց այդքան անուն մթերք է ներառված եղել, ինչը «Ռադիո Վան»-ին հետաքրքրող հարցերից մեկն էր, սակայն ասել, որ դրանք ոչ թարմ են եղել՝ Աջափնյակի ղեկավարի աշխատակազմի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետը կտրականապես բացառում է։

«Նման բան բացառվում է․ սնունդը բաժանելու պահին մեր ղեկավարները տեղում են լինում, ստուգում են, թե ինչ է դրվում փաթեթների մեջ, ո՞նց է հնարավոր, որ փչացած ապրանք դրվի»,-շեշտեցՔնարիկ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աջափնյակից Կենտրոն համայնք էր եկել 72-ամյա Նինել Իվանյանը՝ օրեր առաջ օգնություն ստացած պարենային փաթեթը ձեռքին։ Կինը դժգոհում էր թաղապետարանի սոցիալական բաժնի կողմից իրեն տրված մթերքների որակից։ «Ռադիո Վան»-ը կնոջ պնդումների շուրջ պարզաբանում ստանալու և պարզելու համար, թե իրականում ինչ մթերքներ են ներառված եղել բնակիչներին բաժանված պարենային փաթեթներում, դիմել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть