Աջափնյակի բնակիչ 72-ամյա Նինել Իվանյանը, որը միայնակ է ապրում, դժգոհ է վարչական շրջանի կողմից ապրիլի 10-ին իրեն ուղարկված պարենային փաթեթից։
Չնայած հանրապետությունում տեղաշարժի գործող սահմանափակումներին՝ տարեց կինն այսօր փաթեթը ձեռքին եկել էր կառավարության շենքի մոտ՝ գործադիրի անդամներին տեսնելու ու իր դժգոհությունը նրանց հայտնելու։
Կնոջ պնդմամբ՝ տրված փաթեթում առկա պարենային ապրանքները հին են, փչացած։ Նշում է՝ ինքը մուրացկան չէ, որ այդ ամենին արժանանա։ Իսկ «Ռադիո Վան»-ի հարցին, թե ի՞նչ էր ակնկալում ստանալ՝ ասաց՝ գումար․ «Թող փողը տային՝ ես իմ կարիքները կհոգայի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ «Ռադիո Վան»-ը կնոջ պնդումների շուրջ պարզաբանում ստանալու և պարզելու համար, թե իրականում ինչ մթերքներ են ներառված եղել բնակիչներին բաժանված պարենային փաթեթներում, դիմել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան