«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք». ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը ինքնամեկուսացած և մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։
Հրապարակված գրառմամբ տեղեկացվում է, որ շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։
«#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,-ասված է գրառման մեջ, որին կից լուսանկարից տեղեկանում ենք, որ տաղանդավոր երաժշտի համերգը ծրագրված է այսօր, 22:00-ին: