Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Նշվում է, որ պահանջը pարտադիր է ապրիլի 1-ի ժամը 23։59-ից:
Հիշեցնենք՝ ՀՀ-ում արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Հայաստանում այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտը՝ բացառությամբ երկաթուղայինի, չի գործի: