Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ, հանեք կոշիկները, անմիջապես հանեք ողջ հագուստը և դրեք լվացքի պարկում․ ՀՀ առողջապահության նախարարությունը Իսպանիայում և Ռուսաստանում տարածված պաստառների օրինակներով «Տուն վերադարձի» կանոններ է մշակել։
Սահմանված 9 կանոնները՝ տպագրված պաստառում։
Այսօր ավելի վաղ հրապարակվել էր նաև «Փողոց դուրս գալու կանոններ»-ը։
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ ազատ տեղաշարժի արգելքը գործելու է մինչև մարտի 31-ը ներառյալ։ Ինքնամեկուսացման պահանջները խախտողների նկատմամբ, որոնց թիվը այս օրերին ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2620 է, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հիշեցնենք՝ սահմանված տուգանքը 100-250 հազար դրամ է, իսկ ինքնամեկուսացման պահանջները խախտելու ժամանակ վիրուսի առկայության պարագայում այլոց վարակելիս՝ անձը կտուգանվի 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։