Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ տուգանքը100-250 հազար դրամ է - RadioVan.fm

Онлайн

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ տուգանքը100-250 հազար դրամ է

2020-03-26 14:05 , Право, 1692

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ տուգանքը100-250 հազար դրամ է

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ 60 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ, նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։

Ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։Վարորդներին էլ հորդորվում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջները։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն է հայտարարված:

Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով:

Ինքնամեկուսացման պահանջները խախտողները կտուգանվեն 100-250 հազար դրամով, այդ ընթացքում այլոց վարակելիս՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։

Лента

Рекомендуем посмотреть