Ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին. Արցախն՝ ի աջակցություն գլոբալ հրադադարի կոչին - RadioVan.fm

Онлайн

Ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին. Արցախն՝ ի աջակցություն գլոբալ հրադադարի կոչին

2020-03-25 17:32 , Политика, 1871

Ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին. Արցախն՝ ի աջակցություն գլոբալ հրադադարի կոչին

Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադար հաստատելու կոչին։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Արցախը վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեսաուղերձում նշել էր, որ ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա կոչ էր արել անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Հայաստանը ևս լիակատար աջակցություն է հայտնել Գուտերեշի հնչեցրած կոչին:

Лента

Рекомендуем посмотреть