«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին»,-այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը::
#Armenia fully supports #UN SG @antonioguterres appeal for global ceasefire in all corners of the world while humanity faces common enemy #COVID19 https://t.co/2iK2W2A5B6
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 24, 2020
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեսաուղերձում, մասնավորապես, ասել է, թե ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել է՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք:
«Միչդեռ աշխարհում զինված հակամարտություններ են տիրում: Ավելի խոցելիները` կանայք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք վճարում են ամենաբարձր գինը: Նրանք կորոնավիրուսի ամենամեծ ռիսկի տակ են: Չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են: Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա: