Ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված գյումրեցի աղջնակը հիվանդանոցից չի ուզում գնալ. պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

Ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված գյումրեցի աղջնակը հիվանդանոցից չի ուզում գնալ. պատգամավոր

2020-03-24 18:57 , Общество, 1426

Ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված գյումրեցի աղջնակը հիվանդանոցից չի ուզում գնալ. պատգամավոր

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։

«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է:

Հիվանդանոցից չի ուզում գնալ:

Կապը կշարունակենք պահպանել»,-գրել է պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, 28-ամյա երիտասարդը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ արարքի կատարման մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է։

Лента

Рекомендуем посмотреть