Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ:
Այդ մասին հայտնում է բուժկենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը՝ նշելով, որ երեխայի մոտ ամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է լինում, բայց նրա հետ հոգեբաններ են աշխատում:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, արարքի կատարումը խոստովանած 28-ամյա երիտասարդը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կալանավորվել է։