20։00-ից Էջմիածնի բոլոր՝ 27 ելքերը բացվել են, ջերմաչափումը դադարեցվում է - RadioVan.fm

Онлайн

20։00-ից Էջմիածնի բոլոր՝ 27 ելքերը բացվել են, ջերմաչափումը դադարեցվում է

2020-03-18 21:18 , Общество, 2268

20։00-ից  Էջմիածնի բոլոր՝ 27 ելքերը բացվել են, ջերմաչափումը դադարեցվում է

Էջմիածնից ելքը սահմանափակելու և մնացած 3 ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացն այսօր` ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին հայտնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով», - գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, Էջմիածին քաղաքի առկա 27 ելքերից 24-ը փակ էին մարտի 15-ի երեկոյան 23։00-ից: Քաղաքից ելքի համար թույլատրելի 3՝ Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհահատվածում ջերմաչափում էր իրականացվում, ջերմություն ունեցողներին հորդորվում ինքնամեկուսանալ:

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կորոնավիրուսի վիճակագրությունը, հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 84 է ու հավելել:

«Էջմիածնի և արտադրամասի դեպքում խնդիրն այն է եղել, որ մարդիկ չեն ենթարկվել անհրաժեշտ հրահանգներին։ Կորոնավիրուսով վարակված 84 դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի դեպքերն են։ Էջմիածնի դեպքերը դանդաղել են, իսկ արտադրամասի դեպքում դեռ վազքի մեջ ենք»։

Лента

Рекомендуем посмотреть