Այս պահին ՀՀ-ում հաստատված է կորոնավիրուսի 84 դեպք, 444 հոգի մեկուսացված է, 799 մարդու հորդորվել է տներում ինքնամեկուսացվել: Տվյալները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք՝ այս օրերին վերապրոֆիլավորված «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ներկայում սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, ընդլայնում է տարածքը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ լայն թափով ընթանում է հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը, 3-4 օրում կունենան 40 նոր պալատ։