«Սերը պահում եմ սրտիս մեջ ու ոգևորված պարում»․ սեր ու ուրախություն փոխանցող 73-ամյա լարախաղացը՝ հոբբիի մասին - RadioVan.fm

Онлайн

«Սերը պահում եմ սրտիս մեջ ու ոգևորված պարում»․ սեր ու ուրախություն փոխանցող 73-ամյա լարախաղացը՝ հոբբիի մասին  

2020-02-28 18:30 , Общество, 2063

«Սերը պահում եմ սրտիս մեջ ու ոգևորված պարում»․ սեր ու ուրախություն փոխանցող 73-ամյա լարախաղացը՝ հոբբիի մասին

«Երազում էլ եմ պարում, մահճակալի վրա էլ եմ պարում»․ գրեթե 60 տարի լարախաղացությամբ զբաղվող Վլադիմիր Հակոբյանը, ով նաև Արցախյան ազատամարտի մասնակից է, շուտով կդառնա 73 տարեկան։ Նա, սակայն, չի պատրաստվում հրաժեշտ տալ հոբբի ու կյանքի իմաստ դարձած արվեստին։

Յոթ երեխաների հայր, 15 գրքի հեղինակ Վլադիմիր Հակոբյանը այսօր վաստակում է իր ապրուստը Հայաստանի գյուղերում ու քաղաքներում իր արվեստը ներկայացնելու միջոցով։

Նշում է՝ ձմեռը, որ անցնում է՝ Աստծուն խնդրում է, որ այդ տարի էլ խաղա, քանի որ ժողովրդին ուրախացնելը ապրելակերպ է իր համար։

Իսկ թե ի՞նչն է ուժտալիս 7 երեխաների հորը օդի մեջ պիրկ ձգված պարանի վրա խաղալու ու հանդիսատեսի հայացքը գամած պահելու դեպքի երկինք՝ «Ռադիո Վան»-ը պարզել է լարախաղացից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ Հայաստանում լարախաղացությունը հայտնի է վաղ ժամանակներից․ փահլեվաններն իրենց հմտություններով ելույթ են ունեցել Գառնու հեթանոսական տաճարին նվիրված տոների ժամանակ։ Արվեստի այս տեսակը շատ տարածված է եղել հատկապես գյուղերում, որտեղ լարախաղացները հարսանիքների և այլ տոների անբաժանելի մասն էին։

Այսօր էլ ժողովրդական շատ սիրել տոներ անմասն չեն Վլադիմիր Հակոբյանի կատարումներից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть