Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձը ՀՀ կառավարության կողմից խրախուսական պարգևի կարժանանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշում եմ կայացրել, որ խրախուսական որևէ պատվոգրով պետք է պարգևատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ շատ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի»,-նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ-ում կորոնավիրուսի ախտորոշված առաջին դեպքի մասին հայաստանյան իշխանությունները հայտնեցին մարտի 1-ին։ Վարակը հայտնաբերվել էր Թեհրանից Երևան ժամանած ու կամովին բժշկական կենտրոն ներկայացած ՀՀ 29 տարեկան երիտասարդի մոտ։ Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի՝ ներառյալ առաջին դեպքը։
ՀՀ կառավարությունն ասյօր 15։00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: