Այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, կառավարության նիստում մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»,-ընդգծեց նա։