ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ քիչ առաջ կորոնավիրուսի 2 դեպք է հաստատվել, այդպիսով Հայաստանում այս պահի դրությամբ 8 հաստատված դեպք կա:
Նախարարն անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին՝ քաղաքացիներին կոչ արեց իրարից հեռավորություն պահպանել, գոնե՝ նվազագույն չափով, քանի որ վիրուսը, նրա խոսքով, երկար չի կարող ճամփորդել օդում։ Նա նաև հորդորեց խուսափել ձեռքով դեմքին կամ բերանին դիպչել, իսկ տարեցներին և խրոնիկական հիվանդություններով հայրենակիցներին խնդրեց առավելագույնս սահմանափակել շփումները:
Նշենք՝ այսօր, ավելի վաղ, կառավարությունում կայացած խորհրդակցությանը կորոնավիրուսի հաստատված դեքերի թիվը 6-ն էր։