Փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դիմակ պետք է կրի կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողը․ նախարարը՝ իրավիճակի մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դիմակ պետք է կրի կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողը․ նախարարը՝ իրավիճակի մանրամասներով

2020-03-13 14:51 , Общество, 1971

Փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դիմակ պետք է կրի կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողը․ նախարարը՝ իրավիճակի մանրամասներով

Այսօր կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները:

Նրա խոսքով՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 6 մարդ, նրանցից 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Նախարարը նշել է, որ երեկվանից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և մեկուսացնելու ուղղությամբ:

Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Միաժամանակ, նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, դա անելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ և նա, ով շփվում է հիվանդի հետ:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսօր կհետազոտվեն դեռևս մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները և մեծ է հավանականությունը, որ արդյունքները կլինեն բացասական, այսինքն նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվի:

Лента

Рекомендуем посмотреть