ՀՀ կենտրոնական բանկից (ԿԲ) հայտնում են, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ քաղաքացիներին հորդորվում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի հնարավոր փոխանցումը կանխարգելելու համար երեկ էլ գործարքներն անկանխիկ եղանակով կատարելու հորդորով քաղաքացիներին էր դիմել Հայաստանի բանկերի միությունը։