Բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից՝ որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի, և անցնել անկանխիկ վճարումների:
Որպես կորոնավիրուսի հնարավոր փոխանցման միջոցի՝ բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը բնակչությանը հորդորել է հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ թղթադրամների կիրառումից և անցնել անկանխիկ վճարումների:
Հորդորին միացել է Հայաստանի բանկերի միությունը՝ միաժամանակ ներկայացնելով տեղեկատվություն Հայաստանում անկանխիկ գործարքների աճի միտումների վերաբերյալ:
Բանկերի միության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2019թ-ին վճարային քարտերով կատարվել է շուրջ 65 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 մլրդ ՀՀ դրամ, աճը՝ 21.3%:
Հայաստանի բանկերի միությունը ևս մեկ անգամ կոչ է անում վճարումներ կատարելիս նախապատվությունը տալ անկանխիկ գործարքներին՝ ներկա պայմաններում այն կիրառելով նաև որպես լրացուցիչ միջոց՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: