«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման շուրջ մեկ տասնյակ անդամներ այսօր ուղիղ կեսօրին Երևանի Ազատության հրապարակում հայտարարեցին 4-օրյա նստացույց՝ընդդեմ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի։
Նրանց խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեին «Այո»ասելով լիգիտիմացվելու է 2015-ին ապօրինաբար ընդունված Սահմանադրությունը։
«Ո՞նց կարող ես Սերժիկի կոստյումի վրա բաներ փոխելով ինչ-որ բանի հասնել»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում ասաց շարժման համակարգող Արթուր Արմինը՝ նշելով, որ պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել, իսկ մինչ այդ՝ հրավիրել նոր սահմանադիր ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ 2019-ի նոյեմբերին «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման անդամները «Ո'չ Սերժի կոստյումին» կարգախոսով քաղաքական նոտա էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ընդգծելով, որ եթե նա արմատապես չի փոխում Սահմանադրությունը, դա նշանակում է, որ շարունակում է որպես վարչապետ պաշտոնավարել ոչ լեգիտիմ Սահմանադրության հիմքով։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան