Онлайн

«Ո'չ Սերժի կոստյումին», «Արթնացեք»․ քաղաքական նոտա՝ Փաշինյանին  

2019-11-14 20:01 , Политика, 138

«Ո'չ Սերժի կոստյումին», «Արթնացեք»․ քաղաքական նոտա՝ Փաշինյանին

«Պարոն Նիկոլ Փաշինյան, եթե Ձեզ համար (նույնիսկ Ձեր իշխանության գալուց մեկուկես տարի հետո էլ) անցանկալի է ՀՀ նոր Սահմանադրության գործընթաց սկսելը, եթե ՀՀ-ում վարչաօլիգարխիկ համակարգը ձևավորած երեք նախագահները չեն պատժվելու վարչաօլիգարխիկ համակարգ ձևավորելու և տնտեսաքաղաքական կոռուպցիայի համար, եթե Հայաստանի Հանրապետության վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգը չի փոխվելու, ապա դա նշանակում է, որ Դուք խաբել եք ՀՀ քաղաքացիներին, և մենք կսկսենք Ձեր հրաժարականը պահանջելու գործընթաց»,-այդ մասին այսօր Հանրապետության հրապարակում անցկացված ակցիայի ընթացքում հայտարարեցին «Համահայկական ազգային համաձայնություն» դաշինքի անդամները՝ նշելով, որ այսօր քաղաքական նոտա են հանձնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Դուք մեկ ամիս առաջ հայտարարում էիք, որ ՀՀ 3 սահմանադրությունները ոչ լեգիտիմ են, բայց դուք առ այսօր այդ սահմանադրությամբ՝ Սերժի կոստյումով եք։ Դա նշանակում է, որ եթե դուք այդ սահմանադրության հիմքով եք վարչապետ՝ ուրեմն դուք էլ եք ոչ լեգիտիմ»,- դիմելով վարչապետին՝ ասաց մշակութաբան Արթուր Արմին Բաբայանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ եթե Փաշինյանն իր թիմով չունի հայեցակարգ ու ի վիճակի չէ այդ հարցերին լուծում տալ, ապա իրենք պատրաստ են օգնել։

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ «Համահայկական ազգային համաձայնությունը» ձևավորվել է ս․թ․ հունիսի 23-ին։ Քաղաքական խորհուրդը ներկայացնում են «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների անդամները։ Դաշինքը բաղկացած է մտավորականների, քաղաքական միավորների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհուրդներից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть