Գյումրիում 42-ամյա կնոջը ծեծելով սպանած և նրա անչափահաս դստերը բռնության ենթարկած 28-ամյա տղամարդը խոստովանել է արարքը․ նա ձերբակալված է - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում 42-ամյա կնոջը ծեծելով սպանած և նրա անչափահաս դստերը բռնության ենթարկած 28-ամյա տղամարդը խոստովանել է արարքը․ նա ձերբակալված է

2020-03-06 19:06 , Право, 1942

Գյումրիում 42-ամյա կնոջը ծեծելով սպանած և նրա անչափահաս դստերը բռնության ենթարկած 28-ամյա տղամարդը խոստովանել է արարքը․ նա ձերբակալված է

Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակչուհուն նախօրեին ծեծելով սպանած, իսկ նրա անչափահաս դստերը բռնության ենթարկած 28-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, նա ձերբակալվել է։

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք՝ սպանված կնոջ 13-ամյա աղջնակի վիճակը, որն այս պահին գտնվում է Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։

Лента

Рекомендуем посмотреть