Գնացքներում աշխատող անձնակազմն ապահոված է դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով․ Հարավկովկասյան երկաթուղում կանխարգելում են կորոնավիրուսի հնարավոր տարածումը - RadioVan.fm

Онлайн

Գնացքներում աշխատող անձնակազմն ապահոված է դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով․ Հարավկովկասյան երկաթուղում կանխարգելում են կորոնավիրուսի հնարավոր տարածումը

2020-03-06 12:55 , Общество, 1165

Գնացքներում աշխատող անձնակազմն ապահոված է դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով․ Հարավկովկասյան երկաթուղում կանխարգելում են կորոնավիրուսի հնարավոր տարածումը

Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Այդ մասին տեղեկացնում են ընկերություից՝ նշելով, որ ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով:

«Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:

«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին, հայաստանյան իշխանությունները հայտնեցին ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին։ Վարակը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Թեհրանից օդանավով Հայաստան ժամանած և կամովին բժշկական կենտրոն ներկայացած 29-ամյա երիտասարդի մոտ։ Նա գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրա հետ ռիսկային շփում ունեցած 31 անձ մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում:

Երեկ, կառավարության նիստում, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ կորոնավիրուսի վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները շարունակվում են, մեր երկիրը ապրում է իր բնականոն կյանքով՝ շնորհիվ պատշաճ կերպով իրականացվող հակահամաճարակային միջոցառումների։

Лента

Рекомендуем посмотреть