Ֆրանսիան ևս տեղեկացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիան ևս տեղեկացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

2020-03-06 12:30 , Политика, 1257

Ֆրանսիան ևս տեղեկացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիան և Ֆրանսիան ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:

Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Մինչ այս Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել էին ԵՄ անդամ 28 երկրներից 21-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Սլովենիան և Նիդերլանդները։

Лента

Рекомендуем посмотреть