Նիդերլանդները Եվրամիությանը տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդները Եվրամիությանը տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին

2020-02-14 14:46 , Политика, 1104

Նիդերլանդները Եվրամիությանը տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին

2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել էին ԵՄ անդամ 28 երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան:

Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Лента

Рекомендуем посмотреть