Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն - RadioVan.fm

Онлайн

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

2020-03-05 15:59 , Общество, 1122

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (ԿԳՄՍ) ամենօրյա կապի մեջ է ՀՀ առողջապահության նախարարության հետ, այս պահին չկան հատուկ ցուցումներ դասերը չվերսկսելու համար։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Հետևաբար, նշել է նա, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, դասերը կվերսկսվեն:

Հիշեցնենք՝ այս շաբաթասկզբից՝ մարտի 2-ից, ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքից հետո, վարակի կանխարգելման նպատակով հանրապետության ուսումնական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть