Վրաստանում կորոնավիրուսի հաստատման 3, Հայաստանում՝ 1 դեպք․ Թորոսյանն ու Տիկարաձեն քննարկել են իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում կորոնավիրուսի հաստատման 3, Հայաստանում՝ 1 դեպք․ Թորոսյանն ու Տիկարաձեն քննարկել են իրավիճակը

2020-03-04 17:20 , Политика, 1246

Վրաստանում կորոնավիրուսի հաստատման 3, Հայաստանում՝ 1 դեպք․ Թորոսյանն ու Տիկարաձեն քննարկել են իրավիճակը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկու երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

«Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են, և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ։ Ե Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:

Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե' նախարարների և թե' երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ»,-ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Թորոսյանը՝ որպես հետգրություն հավելելով, որ «մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»։

Лента

Рекомендуем посмотреть