Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ կայանատեղիների խնդիրը լուծելու պահանջով:
Հիշեցնենք՝ հունվարի 25-ից արգելված է տրասպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում։
Նոր կարգը առաջացրել է վարորդների դժգոհությունը, ովքեր նշում են, որ գրեթե երկու ամիս չաշխատելու պատճառով իրենք նաև ֆինանսական կորուստներ են կրել:
Տուրիստական ավտոբուսների վարորդները պահանջում են տրամադրել կայանատեղի, որը չի խոչընդոտի երթևեկությանը, տարածքի տեսանելիությանը։
Նշում են՝ պատրաստակամ են վճարել նաև հարկերը: