Հանրապետության հրապարակում նախօրեից երթևեկության կազմակերպման նոր կարգ է գործում։
Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։