«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ որոշում են ընդունել անփոփոխ թողնել ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
«Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող Ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով»:
Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես կփոփոխվեն ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Այնուհետ հայտարարվեց, որ փոփոխությունները հունվարի 20-ի փոխարեն ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից, փետրվարի 15-ն էլ, այնուհետ, փոխարինվեց մարտի 1-ով։