«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից, այլ ոչ թե փետրվարի 15-ին, ինչպես նախատեսվում էր նախապես:
Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես կփոփոխվեն ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Այնուհետ հայտարարվեց, որ փոփոխությունները հունվարի 20-ի փոխարեն ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից։
Թե, մասնավորապես, ինչ փոփոխություններ են նախատեսված՝ կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ։