«Սուտլիկ հարսանիք»․ հենց այս՝ երգ ու պարով համեմված խաղի միջոցով, հայկական ավանդական տոներին քննադատվել, ծաղրուծանակի է ենթարկվել հասրակությունում տիրող վատ սովորությունները՝ հարսի հիվանդությունները թաքցնելը՝ խաբեությամբ ամուսնացնելը, կամ գեղեցիկ փեսացու ցույց տալը, բայց հարսանիքի օրը՝ նրա տգեղ ու ծեր լինելը բացահայտելը։
Թատերախաղը ներկայացնում է «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը, որի նպատակներից է ինչպես ազգային ավանդական երգի ու պարի թանկ մասունքների տարածումը, այնպես էլ՝ հայկական ավանդական տոներն ու ծեսերը վերականգնելն ու դրանք ժողովրդին վերադարձնելը։
«Սուտլիկ հարսանիք»-ը բեմադրվել է Բարեկենդանի տոնախմբությանը, որն այս տարի անցկացվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան