Թեհրանից Հայաստան ժամանած 52 ուղևորներն էլ զննվել են, կորոնավիրուսի վարակի դեպք չի հայտնաբերվել - RadioVan.fm

Онлайн

Թեհրանից Հայաստան ժամանած 52 ուղևորներն էլ զննվել են, կորոնավիրուսի վարակի դեպք չի հայտնաբերվել

2020-02-27 13:45 , Общество, 1679

Թեհրանից Հայաստան ժամանած 52 ուղևորներն էլ զննվել են, կորոնավիրուսի վարակի դեպք չի հայտնաբերվել

Նախօրեին Իրանից Հայաստան ինքնաթիռով վերադարձել է 52 ՀՀ քաղաքացի, որոնց ուղեկցել է առողջապահության նախարարության աշխատակից։ Բոլոր քաղաքացիները Իրանում հետազոտվել են, նրանց մեջ վարակակիր չի եղել։ Երևանում ևս քաղաքացիները զննվել են, և որևէ դեպք չի հայտնաբերվել։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ջերմաչափում և զննում է կատարվել, որը առավելագույնն է, որ կարելի է կատարել նման վարակների դեպքում։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունից էլ նշել էին, որ ավիաընկերության թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Նախարարի տեղեկացմամբ՝ մինչ օրս կատարվել է 95 հետազոտություն, բոլոր դեպքերում բացասական է եղել տեստի արդյունքը։

«Ներկայումս ունենք 850 հետազոտության տեստ, և 3000-ը շուտով կստանան»,-տեղեկացրել է Արսեն Թորոսյանը։

Նախարարը կառավարության նիստից հետո թեմայի առնչությամբ լրագրողների հետ ճապազրույց է ունենցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրանում պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման 139 և մահվան՝ 19 դեպք է գրանցվել։ Երեկ երեկոյան էլ Վրաստանում է արձանագրվել կորոնավիրուսով վարակման 1 դեպք։ ՀՀ առողջապահության նախարարն այսօր առավոտյան խոսել է վրաց գործընկերոջ հետ, որը տեղեկացրել է, որ հիվանդի հետ շփված մարդիկ տեստավորվել են, բացասական արդյունք է եղել, սակայն նրանք 14 օրով մեկուսացվել են, կամ դրանից հետո կհամարվեն վարակակիր, կա՛մ կպարզվի, որ առողջ են։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть