Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Հ. Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ: Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցողև տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիքտված բոլոր հանգամանքները»,-հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ 23-ամյա պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: