Արցախում 23-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. քննիչները դեպքի վայրում են - RadioVan.fm

Онлайн

Արցախում 23-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. քննիչները դեպքի վայրում են

2020-02-14 23:05 , Право, 1994

Արցախում 23-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել. քննիչները դեպքի վայրում են

Այսօր` փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետտիսյանի փոխանցմամբ` 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Лента

Рекомендуем посмотреть