«Թե Մարալիկի, թե Գյումրիի ծննադատունը գործելու է։ Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել»․ իշխանական պատգամավորը՝ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներին - RadioVan.fm

Онлайн

«Թե Մարալիկի, թե Գյումրիի ծննադատունը գործելու է։ Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել»․ իշխանական պատգամավորը՝ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներին

2020-02-20 18:39 , Политика, 935

«Թե Մարալիկի, թե Գյումրիի ծննադատունը գործելու է։ Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել»․ իշխանական պատգամավորը՝ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներին

«Թե Մարալիկի, թե Գյումրիի ծննադատունը գործելու է»․ խոստումը, որպես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր, տալիս է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որի տպավորությամբ՝ առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում են Մարալիկի ծննդատանը խնդիրներ առաջացնել, որպեսզի փակեն։

Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը, մասնավորապես, գրել է

«Երեկ զանգ եմ ստանում : Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը: «Տիկին Հովսեփյան , էս Գայանե Ավագյանը (նա ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետն է-խմբ․), ամեն ինչ կանի , որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է , աչքի առաջ սարքը կա ասում է չկա»:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց , հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ .«վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում » սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել : Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի ՝ անբարեհամբույր վերաբերմունքի , չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ , ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է :

Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին , որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա , այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում :

Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել , բայց քանի որ որևէ կերպ այս հարցը , բացի հանրայինից չեմ պատկերացնում , մենակ տեղեկացնեմ ՝ ծննդատունը , թե Մարալիկի , թե Գյումրիի գործելու է :

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի , սա ասում եմ որպես մարզի ընտրված , ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր :

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա :

Սովորե՛ք, մարդկանց հետ մարդավարի խոսել , այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն , ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով , բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք , չդաստիարակե՛ք , երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության շուրջ 7 ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը մերժելու որոշում է կայացրել՝ հիմնավորմամբ, որ ըստ ծննդօգնության հիմնարկների դասակարգման՝ ծննդատներում ծնունդների թիվը տարեկան պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում դրանք պետք է լուծարվեն։ Այդ տրամաբանությունից ելնելով էլ՝ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի, Նաիրիի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պետպատվերը մերժվել է։

Лента

Рекомендуем посмотреть