«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին՝ դրանք ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից, այլ ոչ թե հունվարի 20-ին, ինչպես նախատեսվում էր նախապես:
Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես կփոփոխվեն ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները: Փոփոխություններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ։