Դատախազությունը Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձրել է քննիչին - RadioVan.fm

Онлайн

Դատախազությունը Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձրել է քննիչին

2020-02-10 17:35 , Право, 1417

Դատախազությունը Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձրել է քննիչին

Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի քրեական գործը կրկին քննիչին վերադարձնելու որոշում է կայացրել:

«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Արդեն մեկ անգամ գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել էր քննիչին՝ լրացուցիչ քննության:

Այս գործով անցնող մյուս մեղադրյալ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբյանը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությամբ Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։

Лента

Рекомендуем посмотреть