ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը․ Դատարանը բավարարել է նրա կատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
Նա ձերբակալվել էր փետրվարի 5-ին։