Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը չի ապահովվում - RadioVan.fm

Онлайн

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը չի ապահովվում

2020-02-06 17:24 , Право, 1607

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը չի ապահովվում

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանքի տակ գտնվող ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է Խաչատրյանի իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ անհրաժեշտ բուժում ստանալու։

Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ։

«Եթե այս խախտումները շարունակվեն և անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը»,-ասել է պաշտպանը՝ տեղեկացնելով, որ դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

«Հուսով ենք և վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին»,- ասել է նա։

Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ 2020 թվականի հունվարի 8-ից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը մի քանի բժիշկների հսկողության ներքո պետք է բուժում ստանար, սակայն բուժումը չի թույլատրվել և նույն օրը նրան տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

«Հունվարի 22-ից դիմում ենք համապատասխան մարմիններին, որ բուժում ստանա, սակայն ոչ մի արձագանք չկա։ Այս կերպ խախտվում են Կառավարության թիվ 825 N որոշումը, Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, համաձայն որոնց Խաչատրյանը իրավուն ունի հետազոտվել և բուժում ստանալ այնտեղ, որտեղ իր նախընտրած բժիշկն է աշխատում»,- պարզաբանել է պաշտպանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ և օրենսդրությամբ հստակ սահմանված է. անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում դատապարտյալների հիվանդանոցում, հնարավոր է բուժում տրամադրել, թե ոչ, եթե անձը ցանկանում է իր ընտրած բժշկի կողմից իր միջոցների հաշվին բուժում ստանալ, այդ իրավունքը ուղիղ պարտադիր պահանջ է, որը պետք է ապահովվի իրավասու մարմինների կողմից։

«Այդ պահանջը մեր կողմից ներկայացվել է 2020թ. հունվարի 23-ից, երբ Գագիկ Խաչատրյանին հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ նաև, որ ներկայացվել է փաստաթուղթ, իբր թե Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ»,- ասել է պաշտպանը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պահանջելով տեղեկատվություն հայտնել, թե ով և երբ է Գագիկ Խաչատրյանին ուղարկել դատապարտյալների հիվանդանոց բուժում ստանալու և երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից, քանի որ դա պետք է լինի գրավոր ձևաչափով։

Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվել է։

Лента

Рекомендуем посмотреть